Վրաստանում պատվաստվելու համար նախնական գրանցում է անցել ավելի քան 68 հազար քաղաքացի

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար նախնական գրանցում է անցել 68 531 քաղաքացի (մայիսի 3-ի ժամը 14:00-ի դրությամբ): Նախնական գրանցումը մեկնարկեց ապրիլի 19-ին երկրում պատվաստվելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակի մասին տեղեկություն ստանալու նպատակով: 

Քաղաքացիները նախնական գրանցման հարթակում հնարավորություն ունեն ընտրել միանգամից 3 տեսակի պատվաստանյութ: Քաղաքացիների մեծ մասը ցանկություն է հայտնել պատվաստվել Pfizer տեսակի պատվաստանյութով, որին հաջորդում են Moderna-ն  և AstraZeneca-ն:


Հիշեցնենք, որ Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստումը մեկնարկեց մարտի 15-ից: 55 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով: Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝