Մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 509 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 312 954 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է ավելի քիչ՝ 7 476 թեստավորում, որից 3 111-ը հակամարմինների արագ թեստով, 4 365-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 200 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 294 252 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 4 163:
Դրականության ցուցանիշը՝ օրական 6,81%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5,0%, վերջին 7 օրվանը՝ 5,6%: