Վրաստանում այսօր մեռելոց է. գերեզմանատներ այցելելն արգելվում է. լուսանկարներ

Վրաստանում այսօր նշվում է Զատկին հաջորդող մեռելոցը: Արդեն երկրորդ տարին երկրում ելնելով կորոնավիրուսի համաճարակից քաղաքացիներին արգելվում է այս օրերին մուտք գործել գերզմանատներ: 

Վրաստանի կառավարության որոշմամբ` մայիսի 2-ից 4-ը ներառյալ գերեզմանատներ այցելելն արգելվում է, կարգը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 2000 լարի:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է՝ տուգանքը չի սահմանվի միայն թաղման արարողության դեպքում: ՆԳՆ-ն կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ենթարկվել գոյություն ունեցող կարգերին: