Ո՞ր կառույցներին չի անդրադառնա զատկական տոների ոչ աշխատանքային ռեժիմը

Վրաստանի կառավարությունն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ոչ աշխատանքային օրեր է սահմանում: Մասնավորապես՝ մայիսի 4-8 և 10-11-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ մասշտաբով հանգստյան օրեր կլինեն:

  • Զատկական տոների հետ կապված միայն մեկ օրով երկրում սահմանված տեղաշարժի արգելքը կգործի մայիսի 1-ի ժամը 23:00-ից մինչև մայիսի 2-ի ժամը 04:00-ն
  • Երկրի ամբողջ տարածքով մայիսի 3-12-ը կսահմանափակվի մունիցիպալ տրանսպորտի (մետրո, ավտոբուս, երթուղային տաքսի) աշխատանքը: Միջքաղաքային տրանսպորտը կշարունակի աշխատել
  • Զատկական տոների օրերին կարգելվի այցելել գերեզմանատներ: Կառավարության որոշմամբ՝ տոնական օրերին գերեզմանատներ տանող ճանապարհները կփակվեն պարեկային ոստիկանության կողմից։

Ինչ վերաբերում է կառույցներին, որոնք կշարունակեն գործունեությունը, ստորև ներկայացնում ենք դրանց ցանկը՝

  • Բուժհաստատությունների ծառայություններ, որոնք իրականացնում են քովիդ միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելում, ախտորոշում, բուժում
  • Դեղագործական գործունեություն
  • Ստացիոնար ծառայություն մատուցող բուժհաստատություններ ու առաջնային առողջապահական կենտրոններ
  • Շուրջօրյա սոցիալական հաստատություններ
  • Պարենի արտադրություն, իրացում
  • Ցամաքային բեռնափոխադրումներ
  • Երկաթուղային ու օդային բեռնափոխադրումներ
  • Օդանավակայաններ
  • Փոստի ու առաքման ծառայություն
  • Ջրամատակարարման, էներգամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման, իրացման, տեղափոխման ծառայություններ
  • Պարտադիր կարանտինի գոտում ներգրավված աշխատակիցներ
  • Շինարարություն
  • Թաղման հետ կապված ծառայություններ
  • Մետաղագործություն
  • Թափոնների կառավարում
  • Գյուղատնտեսության ծառայությունների մատակարարում
  • Շրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության կազմում նախագծերի իրականացում

Վրաստանի արդարադատության տներն արձակուրդային օրերին աշխատելու են