Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի համոզմամբ, մինչ տարեվերջ Եվրախորհրդարանը կհաստատի Վրաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացումը: Ինչպես հայտարարել է Ջենտիլոնին, Թբիլիսիի «Redisson blue» հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ընթացքում, այս մասին նրան տեղեկացրել են Եվրախորհրդարանից: «Վիզայի ազատականացման վերջնական որոշման համար անհրաժեշտ է Եվրախորհրդարանի քվեարկությունը: Երբ Եվրախորհրդարանի ընկերներիս հարցրի գործընթացի վերաբերյալ, նրանք ասացին, որ այն կհաստատվի մինչեւ տարեվերջ»,- հայտարարել է Ջենտիլոնին: Նրա խոսքով, Իտալիան աջակցում է Վրաստանի քաղաքացիների համար շենգենյան գոտի` առանց մուտքի արտոնագրի ռեժիմի սահմանմանը:
Վիզայի ազատականացումը հնարավոր է մինչև տարեվերջ. Պ. Ջենտիլոնի
0
Լիզա Թորոսյան
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի գործադիր տնօրեն՝ 2021-ից: Մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, կոնֆիլկտաբանության մագիստրանտ։ 2015-ին ընդգրկվել եմ նոր կազմավորված «Ալիք մեդիայի» թիմում, աշխատել որպես լրագրող, ծրագրերի համակարգող։ Հետաքրքրված եմ Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, ինչպես նաև երկրի մարգինալ խմբերի, էթնիկ փոքրամասնությունների ու գենդերային հավասարության թեմաներով: