Վրաստանում քննարկում են պատվաստման ամբողջական կուրս անցած քաղաքացիների համար մի շարք արտոնություններ սահմանելու հարցը:
Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնը դիմելու է համակարգող խորհրդին`պատվաստվածների համար արտոնությունները հստակեցնելու հարցով. կենտրոնը գտնում է, որ պատվաստված քաղաքացիներն արժանի են պետության առավել ուշադրությանն ու աջակցությանը: Ուսումնասիրվում է այս առումով միջազգային փորձը: Արդեն պարզ է, որ պատվաստված քաղաքացու համար վերացվելու է երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքը: Ամենայն հավանականությամբ նրանք նաև ազատ կլինեն բաց տարածքներում դիմակ կրելու պահանջից:
Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը խոսել էր Կովիդ անձնագրեր ստեղծելու մասին: