Ապրիլի 27-ին ժամը 20:00-ին Վրաստանի Առողջապահության նախարարության հատուկ հարթակում բացվեց չինական «Սինոֆարմ» պատվաստանյութով գրանցվելու դաշտը, որտեղ կարող էին գրանցում անցնել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները:
Երեկոյան ժամը 22:00-ին Թբիլիսիի բոլոր կլինիկաներում, որտեղ պետք է անցկացվի պատվաստումը տեղերը սպառված են:
Booking.moh.gov.ge կայքում այժմ գրանցում անցնել հնարավոր է միայն Վրաստանի շրջաններում: Վրաստանը այս պահին «Սինոֆարմ» տեսակի 100 000 չափաբաժին ունի և պատվաստումը կմեկնարկի մայիսի 4-ից:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:
Մանրամասն տեսանյութում՝