Վրաստանում չինական պատվաստանյութով պատվաստվելու գրանցումը մեկնարկում է այսօր: Պատվաստման գործընթացը կմեկնարկի մայիսի 4-ից:
Թիրախային խմբերը կսահմանի իմունիզացիայի խորհուրդը: Խորհրդի նիստը կկայանա այսօր: Վրաստանում խոսում են, որ «Սինոֆարմը» արդյունավետ է ու անվտանգ, չունի կողմնակի ազդեցություններ:
Սինոֆարմը Վրաստանի նախնական գրանցման հարթակում քաղաքացիների ընտրյալ պատվաստանյութերի ցուցակում 7-ից 6-րդ տեղն է զբաղեցնում:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում: Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: Ապրիլի 27-ի ժամը 10:00 դրությամբ՝ երկրում պատվաստվելու ցանկություն է հայտնել 58,885 քաղաքացի: