Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, Զատկական տոների հետ կապված միայն մեկ օրով երկրում սահմանված տեղաշարժի արգելքը կգործի մայիսի 1-ի ժամը 23:00-ից մինչև մայիսի 2-ի ժամը 04:00-ն:
Ինչ վերաբերում է պատարագներին, Վրաստանի կառավարության և Պատրիարքարանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ պատարագները եկեղեցիներում կանցկացվեն համաճարակաբանական բոլոր նորմերի պահպանմամբ:
Ըստ կառավարության հայտարարության` եկեղեցիներում կտեղադրվեն ձայնային համակարգեր, կպահպանվեն սոցիալական հեռավորությունը և դիմակ կրելու կաննոները: