Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նոյեմբերի 7-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության հարցերով նախարար Պաոլո Ջենտիլոնիին: ընթացքում կողմերը քննարկել են Իտալիայի և Վրաստանի միջև երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարները: Շոշափվել է նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Իտալիայի արտգործնախարարին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարաածքային ամբողջականության ճանաչման համար: Իտալիայի պատվիրակույթան հետ հանդիպմանը Վրաստանի կողմից ներկա են գտնվել նաև արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիձեն, Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, ինչպես նաև նախագահի քաղաքական և խորհդարանական քարտուղարներ Փիքրիա Չիխրաձեն և Աննա Դոլիձեն: Վրաստան կատարած այցից հետո Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կայցելի նաև Ադրբեջան և Հայաստան: Տեղեկացնում է «frontnews.ge»-ն: