«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններից նահանջելիս այրել են 19 նավթահանք: BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ բնակիչները շնչառության հետ խնդիրներ ունեն, ոչնչանում են ընտանի կենդանիները: Զինյալները շարունակում են վերահսկել Մոսուլի ծայրամասերի նավթահանքերը: Վտանգ կա, որ նրանք կարող են դրանք ևս այրել: Մոսուլում շարունակվում է Իրաքի զինուժի կողմից իրականացվող գործողությունը, դաժան մարտերում ամեն օր հազարավոր մարդիկ լքում են քաղաքը: 2014 թվականից ԻՊ-ի կողմից վերահսկվող Մոսուլի գործողությունները շարունակվում են մի քանի շաբաթ: