Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվում:
2015 թվականին Հայոց Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին։
Պանդեմիայի պայմաններում պատարագի մասնակիցները դիմակներով են, պահպանում են սոցիալական հեռավորություն:
Նշենք, որ Թբիլիսիում այսօր ժամը 13:30-ին հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված երթ տեղի կունենա՝ Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի հարակից տարածքից դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանություն։ Կազմակերպիչները կոչ են անում դիմակներ կրել ու պահպանել սոցիալական հեռավորություն:
Ապրիլի 23-ին էլ անցկացվել էր ավանդական ջահերով երթը։