Ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 226 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 300 264 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է` 27 995 թեստավորում, որից 13 456-ը հակամարմինների արագ թեստով, 14 539-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 688 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 283 557 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 981:
Դրականության ցուցանիշը՝ օրական 4.38%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.55%, վերջին 7 օրվանը՝ 4.37%: