Ապրիլի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 310 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 299 038 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է` 30 241 թեստավորում, որից 17 446-ը հակամարմինների արագ թեստով, 12 795-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 632 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 282 869 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 971:
Դրականության ցուցանիշը՝ օրական 4.33 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.38%, վերջին 7 օրվանը՝ 4.16%: