«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ավանդաբար Թբիլիսիում ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթ է անցկացվում, երիտասարդները Վակեի այգու հարակից տարածքից երթով շարժվում են Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ` Ցեղասպանության ճանաչման կոչերով, «Թուրքիա` մարդասպան», «Վրաստան, ճանաչիր», «ճանաչում, հատուցում» վանկարկումներով:
Արդեն 2-րդ տարին է` պարետային ժամով պայմանավորված` ավանդույթը խախտվել է, քանի որ Վրաստանում 21:00-ից հետո դրսում գտնվելն արգելվում է: Կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երթն այս տարի ևս չեղարկվում է, իսկ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց հատուցման ու ճանաչման պահանջով ամենամյա ակցիան կանցկացվի. «Պայքարը շարունակվում է։ Մենք հիշում և պայքարում ենք արդարության համար, մանրամասները` շուտով»` գրված է կազմակերպության երիտթևի ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարը` 2019-ի երթից