Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը լքած, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմի վեց պատգամավորներից բոլորը կողմ են Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի կողմից մշակված փաստաթղթին:
Այստեղից չորս պատգամավոր՝ Գիորգի Խոջևանիշվիլին, Անա Բուչուկուրին, Բեքա Լիլուաշվիլին և Շալվա Կերեսելիձեն համաձայնության տեքստը կստորագրեն այսօր: Ինչ վերաբերում է մնացած երկուսին՝ նրանցից մեկի մոտ կորոնավիրուս է արձանագրվել, մյուսը` երկրում չէ:
Նշենք, որ Վրաստանի ԵՄ ներկայացուցչության գրասենյակը բաց է խորհրդարանի բոլոր ընտրված անդամների համար, ովքեր դեռևս չեն ստորագրել փաստաթուղթը:
Իր թվիթերյան էջում Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը գրել էր, որ գրասենյակը բաց է առավոտյան ժամը 09:00-ից:
Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարող են ինչպես կուսակցության, այնպես էլ իրենց անունից ստորագրել Շարլ Միշելի մշակած փաստաթուղթը: