Ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 077 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 293 321 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 31 645 թեստավորում, որից 20 727-ը հակամարմինների արագ թեստով, 10 918 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 442 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 279 831 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 916:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3.4%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.77%, վերջին 7 օրվանը՝ 2.04%: