Վրաստանը խստացնում է Հնդկաստանից այցելողների համար մուտքի կարգը:
Նախկինում ցանկացած երկրի քաղաքացի առանց պայմանի կարող էր մուտք գործել Վրաստան` ունենալով միայն COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսի մասին տեղեկանք: Ապրիլի 15-ից այս կարգը չի տարածվի Հնդկաստանից եկող այցելուների վրա` անկախ նրանց քաղաքացիությունից: Նրանք պարտավոր են սահմանին ՊՇՌ թեստի բացասական պատասխանով տեղեկանք տրամադրել, որն արվել է այցից առաջ ոչ շուտ, քան 72 ժամը: Այցի 3-րդ օրը նրանք պարտավոր կլինեն կրկնակի թեստավորվել:
Բացի սա` Հնդկաստանից եկող ուսանողները կկարողանան Վրաստան մուտք գործել միայն չարտերային չվերթներով: Հնդկաստանում համաճարակային իրավիճակը վերջերս վատթարացել է: Մեկ գիշերվա ըթնացքում 184 372 մարդու մոտ կրոնավիրուս է հաստատվել, սա աշխարհի մասշտաբով ռեկորդային թիվ է: Նախօրեին միայն Հնդկաստանում 1027 մարդ է մահացել: Պանդեմիայի ողջ ընթացքում 13,9 միլիոն մարդ է վարակվել: Վարակի դեպքերով աշխարհում երկրորդ տեղում է` ԱՄՆ-ից հետո: