«Վրացական երազանքի» հետ համաձայնության մասին խոսք լինել չի կաող, քանի դեռ քաղբանտարկյալները ազատ չեն արձակվել` ասել է «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Զաալ Ուդումաշվիլին` անդրադառնալով Նիկա Մելիային կալանքի տակ թողնելու` դատարանի որոշմանը:
Ըստ ընդդիմադիր գործչի` դատարանի այսօրվա որոշումը վկայում է, որ իշխանությունը նպատակ չունի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ քայլեր անել, և միջազգային գործընկերներին այսպիսով ուղիղ հաղորդագրություն է ուղարկել, որ ոչ մի համաձայնության չեն պատրաստվում:
Ըստ Ուդումաշվիլիի` Մելիային, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում, կալանքի տակ թողնելու որոշումը ոչ թե դատարանում, այլ ուրիշ տեղ է կայացվել, իշխանությունն ընտրել է իր ճանապարհը: Ընդդիմության համար այդ որոշումը նշան էր` գնում են համաձայնության, թե ոչ: Այս փուլում, քանի դեռ ընդդիմության առաջատար դեմքերը կալանավորված են, համաձայնության մասին խոսք լինել չի կարող:
Հիշեցնենք` նախօրեին դատարանը որոշեց Նիկա Մելիային թողնել կալանքի տակ: Նա պատիժը կրում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում:
Մելիան կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանը որոշում կայացրեց