Ռուսական Վերին Լարսի սահմանային անցակետ տանող ճանապարհը կրկին սահմանափակումներով է գործում` ձնահոսքի վտանգի պատճառով:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենը: Ինչպես միշտ` փակ է ավտոմայրուղու` Գուդաուրի-Կոբի հատվածը: Մցխեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով: Տեղում ճանապարհային ոստիկանության շուրջօրյա հսկողություն է:
Ռուսաստանի սահման տանող միակ ցամաքային ուղին 2020-ի մարտից փակ է` կորոնավիրուսով պայմանավորված: Բացառություն է արվել բեռնափոխադրողների ու հայրենիք վերադարձողների համար: