Վրաստանի Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն, երկրում աղքատության նպաստ ստացողների քանակն էլ ավելի է աճել:
Վիճակագրությունն աճում է, ոչ միայն տարեկան, այլև ամսական կտրվածքով: Մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում ծայրահեղ կարիքավոր բնակչության թիվը մոտ 18%-ով աճ է արձանագրել: Այն դեպքում, երբ 2020 թ. մարտին նպաստ ստացողների թիվը 458 468 էր, 2021-ին այս ցուցանիշը կազմում է 541 764, ինչն ամբողջ բնակչության 14,5%-ն է:
Ինչ վերաբերում է 2021թ. փետրվարին՝ օգնություն ստանում էր 535 516 մարդ, իսկ հունվարին՝ 532 242:
Ներկայացնում ենք իրավիճակն ըստ շրջանների՝
- 2021թ. մարտին Թբիլիսիում կեցության նպաստ ստացել է 115 355 մարդ: Նախորդ տարի այս ցուցանիշը 93 600 էր
- 2021թ. մարտին Կախեթիում կեցության նպաստ ստացել է 55 794 մարդ: Նախորդ տարի այս ցուցանիշը 48 020 էր
- Գուրիայում 2021թ. մարտին նպաստ ստացել է 22 551 մարդ, նախորդ տարի՝ 19 449
- Ռաճա Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում այս տարի մարտին նպաստ ստացել է 13 907 քաղաքացի, 2020-ին` 12 779
- Իմերեթիում՝ 2021թ. մարտին նպաստ ստացել է 69 939 մարդ, նախորդ տարի՝ 59 849
- 2021թ. մարտին Մցխեթա Մթիանեթիում կեցության նպաստ ստացել է 16 407 մարդ: Նախորդ տարի այս ցուցանիշը 14 213 էր
- Սամեգրելո Զեմո Սվանեթիում 2021թ. նպաստ ստացել է՝ 67 149, 2020-ին` 59 450 մարդ:
- Սամցխե Ջավախեթիում այս տարի մարտին օգնություն ստացել է 14 278 քաղաքացի, 2020-ին` 11 931
- Քվեմո Քարթլիում այս տարվա ցուցանիշն է՝ 64 383 մարդ, նախորդ տարվանը՝ 49 823
- Շիդա Քարթլիում 2021-ին` 49 455, 2020-ին` 44 236 մարդ:
- Աջարիայում 2021-ի մարտին 53 546, 2020-ի մարտին ՝44 918 մարդ: