Վրաստանի միասնական քննությունների հետ կապված նախորդ տարվա խորհրդատվությունները, հնարավոր է, փոփոխության ենթարկվեն:
Թեմայի հետ կապված խոսել է Վրաստանի գնահատման ու քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգաձեն:
Գորգաձեի խոսքով, դիմորդները նոր խորհրդատվությունների մասին կիմանան քննություններից երկու շաբաթ առաջ:
Նա բարձր է գնահատել նախորդ տարի՝ որպես պանդեմիայի պայմաններում քննություններ հանձնելու առաջին փորձ, ձեռնարկված միջոցները, նշել է, որ մշակված սխեման բավականին լավ է աշխատել:
«Չեմ կարծում, որ անհրաժեշտ կլինի ծայրահեղ փոփոխություններ անել, չնայած ամեն բան կախված է նրանից, թե երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված կոնկրետ ինչ իրավիճակ կլինի քննություններից երկու շաբաթ առաջ»,- նկատել է Գիորգաձեն:
Այս տարի, հնարավոր է վարակված դիմորդների համար հատուկ տարածքներ հատկացված լինեն: Սրա հետ մեկտեղ, չի քննարկվում քննությունը տանը, կամ բաց տարածքներում (մարզադաշտ, այգի) անցկացնելու հարցը: