Վրաստանում Քովիդ 19-ի դեմ Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստման երկրորդ փուլը կմեկնարկի այս շաբաթվա ընթացքում: Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավարությունը հիշեցնում է, որ չորեքշաբթի կամ հինգշաբթի քաղաքացիները պատվաստման կայքում գրանցվելու հնարավորություն կունենան:
Պատվաստվելու համար քաղաքացիները պետք է ընտրեն այն կլինիկաները, որտեղ ստացել են առաջին չափաբաժինը:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 13-ին՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով, Pfizer-ով պատվաստումը մեկնարկել է մարտի 30-ին: