Կովկասի շրջակա միջավայրի պաշտպանության ՀԿ-ների ցանցի՝ CENN կազմակերպության Վրաստանի գրասենյակը Մառնեուլիում գյուղատնտեսական նոր՝ «Կլիմային հարմարվող գյուղատնտեսություն- PRAISE MARNEULI» խորագրով նախագիծ է մեկնարկել:
Նախագծի նպատակն է Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակչության եկամտի ստեղծման հնարավորությունների աճը, կլիմային հարմարվող գյուղատնտեսության զարգացումն ու այս ուղղությամբ գոյություն ունեցող փորձ ստեղծելու համար անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը:
«Նախագիծը կենտրոնացած կլինի Մառնեուլիի մունիցիպալիտետում գոյություն ունեցող համայնքային ինստիտուտների, ֆերմերների, կանանց, երիտասարդների, տեղական հետաքրքրված անձանց ուժեղացման վրա»,- նշված է նախագծի հաղորդագրության մեջ։
Նախագիծը կիրականացվի 4 տարվա ընթացքում, հետևյալ ուղղություններով՝
- Մունիցիպալիտետի մակարդակով կլիմային հարմարվող գյուղատնտեսության փորձի ստեղծման մեխանիզմների ձևավորում՝ կստեղծվի բազմաբնույթ աշխատանքային խումբ, որը թեմայի հետ կապված փաստաթղթեր ու կլիմայի փոփոխությանն ադապտացման պլան կմշակի, ինչը կհիմնվի բացառապես տեղական բնակչության կարիքների ու առաջնահերթությունների վրա:
- Համայնքային ինստիտուտների և տեղական հետաքրքրված կողմերի ուժեղացում՝ կստեղծվի հնարավորությունների զարգացման ծրագիր, կանցկացվեն գործնական աշխատանքներ, սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ, թեմատիկ թրեյնինգներ ու երիտասարդական կանաչ ճամբարներ: Կիրականացվեն նաև մեդիատուրեր: Սրա հետ մեկտեղ, կստեղծվեն ուսումնական նյութեր:
- Եկամուտների ստեղծման հնարավորությունների զարգացման աջակցության ու բնակության պայմանների բարելավման նպատակով կֆինանսավորվեն տեղական նախաձեռնությունները (ենթագրանտեր), կստեղծվի նաև կանանց գյուղատնտեսության կոոպերատիվ:
Նախագիծն իրականացվում է HEKS- EPER-ի ֆինանսական աջակցությամբ: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 399,351 շվեյցարական ֆրանկ: Նախագիծը մեկնարկել է 2021թ. հունվարին ու կավարտվի 2025թ. հունվարին: