Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
Նիստին ներկա են եղել Հետախուզական ծառայության ներկայացուցիչները, որոնք իրենց տեսակետներն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված, ինչպես նաև անդրադարձել են Ուկրաինայում զարգացող իրադարձություններին: Այս մասին հաղորդվում է խորհրդարանից։
Հանձնաժողովի նիստն անց է կացվել փակ դռների հետևում, դեռևս լրացուցիչ տեղեկություն նիստի արդյունքների մասին չի հաղորդվում: