Վրաստանում ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին քովիդ-սահմանափակումների խախտման 1 385 դեպք է արձանագրվել:
Երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված` խստացվել է սահմանափակումների վերահսկողությունը. ուժի մեջ է բաց ու փակ հանրային վայրերում դիմակի ռեժիմն ու երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքը: Միայն նախօրեին դիմակի պահանջն անտեսելու համար 1116 մարդ է տուգանվել (20 լարի` մոտ 6 դոլար), ևս 149 կրկնակի տուգանվել է դիմակ չկրելու համար (40 լարի):
Նախորդ գիշերվա ընթացքում պարետային ժամը խախտելու համար 118 տուգանք է նշանակվել, որոնցից 2-ը` իրավաբանական անձի:
Վարակաբանների կանխատեսումներով` դիմակի ռեժիմը երկրում կպահպանվի առնվազն մեկ տարի, քանի դեռ բնակչության 70 տոկոսը չի պատվաստվել: