«Գիրչի» կուսակցությունը հայտարարել է պահանջները, որոնց դեպքում կուսակցությունը կդադարեցնի բոյկոտը և կմասնակցի խորհրդարանի աշխատանքին: Կուսակցության կողմից պատրաստած փաստաթուղթը բաղկացած է 7 կետից:
Կուսակցության երեք պատգամավորները պատրաստ են դադարեցնել բոյկոտը, եթե «Վրացական երազանքը» կատարի իրենց 7 պահանջներից գոնե մեկը:
7 պայմաններն են՝
- Հետագա բոլոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով և բնական շեմով,
- Մասնավոր միջնակարգ կրթությունը (մասնավոր դպրոցները) ամբողջությամբ կազատվեն պետական կանոնակարգերից,
- Շրջանային ոստիկանության շերիֆներն ուղիղ կարգով ընտրվում են բնակչության կողմից,
- Առաջին ատյանի դատավորներն ուղիղ կարգով ընտրվում են ժողովրդի կողմից, և մեղադրյալն իրավունք կունենա ինքնուրույն ընտրել, թե որ դատավորն է նրա դատական գործը վարելու՝ ընտրված, թե նշանակված,
- Երկրում թույլատրվելու է բազմարժութային ռեժիմ,
- Ռեստիտուցիա՝ ընդդիմության հետ համաձայնեցված կետերին համապատասխան,
- Մարիխուանայի լրիվ օրինականացում:
«Եթե 10-րդ գումարման խորհրդարանը կարողանա ամբողջությամբ իրականացնել վերոհիշյալ փոփոխություններից որևէ մեկը, «Գիրչին» կմտնի խորհրդարան և կմասնակցի այդ բարեփոխումների իրականացմանը», — ասվում է կուսակցության հայտարարությունում: