«Հյուսիսատլանտյան դաշինքը անդամ որևէ երկրի հանդեպ վտանգ չի տեսնում, չնայած կա Ռուսաստանը, որը պատրաստ է ռազմական ուժ կիրառել Վրասստանի և Ուկրաինայի դեմ»,- գերմանական Deutche Welle-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, Եվրոպան անվտանգության տեսանկյունից այժմ շատ ծանր պայմաններում է, որին, սակայն, «սառը պատերազմ չես անվանի»:
«Մենք սառը պատերազմի պայմաններում չենք ապրում, չկան երկու հակառակորդ դաշինքներ: Սակայն ծանր են պայմաններն այն տեսանկյունից հատկապես, որ չկան համագործակցության ձգտող կողմեր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա համաձայն, Ռուսաստանը զգալիորեն ավելացրել է իր սպառազինությունների ծավալները, ինչից դրդված ՆԱՏՕ-ն նույնպես ամրացրել է իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում և Լեհաստանում՝ արագ արձագանքման զորքերի թիվը հասցնելով 40 հազարի: Տեղեկացնում է «interpressnews»-ը: