Վրաստանի նախագահը հնարավոր է տուգանվի

Վրաստանի «Սոլիդարություն» հասարակական շարժումը պահանջում է տուգանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` կարանտինի ու ինքնամեկուսացման կարգը խախտելու համար:

Ապրիլի 5-ին նախագահականից հայտնել էին, որ Զուրաբիշվիլին անցնում է  ինքնամեկուսացման, քանի որ շփում է  ունեցել կորոնավիրուսով վարակված` վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:  Ուրբաթ օրը նախագահը տարեկան զեկույցով եղել է խորհրդարանում, նաև Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցել` զոհերի հիշատակի օրը:

Շարժման ակտիվիստները գտնում են, որ նախագահը վարչական իրավախախտում է թույլ տվել` ինքնամեկուսացման 8 օրն առանց լրանալու  հայտնվելով բազմամարդ վայրում:

Երիտասարդները համարում են խտրական մոտեցում, երբ օրական հարյուրավոր մարդ  տուգանվում է, իսկ նախագահը շրջանցում է  համընդհանուր կարգը:

Հիշեցնենք` Վրաստանում կարանտինի ու ինքնամեկուսացման կարգը խախտելու համար տուգանքը 2000 լարի է ֆիզիկական ու 10 հազար լարի` իրավաբանական անձի համար: