Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը գործատուներին կոչ է անում աշխատակիցներին տեղափոխել հեռավար ռեժիմի: Ինչպես նաև, այսօր տեղի ունեցած նիստին, խորհուրդը որոշում է կայացրել մայիսի 4-11-ը երկրում հայտարարել ոչ աշխատանքային օրեր:
Խորհուրդը քննարկել է համաճարակաբանական իրավիճակը, որը վատթարանում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում:
Խորհուրդը մեկ անգամ ևս հորդորում է քաղաքացիներին ճիշտ օգտագործել դիմակը, պահպանել սոցիալական հեռավորությունը և խուսափել մարդաշատ հավաքներից և հասարակական միջոցառումներ կազմակերպելուց, որոնց անցկացումն արգելվում է կառավարության որոշմամբ:
Հաշվի առնելով երկրում համաճարակաբանական իրավիճակը՝ այս փուլում ուժի մեջ է մնում ժամը 21: 00-05: 00-ն տեղաշարժի արգելքը: