Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն օրինական հիմքերով աշխատանքի անցնել Իսրայելում:
Երկու երկրների կառավարությունները համապատասխան համաձայնություն են ձեռք բերել: Ներկա փուլում Իսրայելը Վրաստանից աշխատանք փնտրողներին առաջարկում է երկարաժամկետ խնամքի հաստատություններում օգնականի հաստիք: Ցանկացողների համար գրանցումը սկսվելու է ապրիլի 12-ին հատուկ հարթակում ու հասանելի է լինելու ողջ տարվա ընթացքում: Այն քաղաքացիները, որոնց դիմումներին դրական պատասխան լինի, հնարավորություն կստանան մեկ տարի օրինական ապրել ու աշխատել Իսրայելում: Թել-Ավիվը պատրաստ է 1000 աշխատող ընդունել Վրաստանից:
Երկարաժամկետ խնամքի համակարգը կոմպլեքս աջակցության ծրագիր է` տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կորցրել են իրենց մասին հոգ տանելու հնարավորությունը: Համակարգը ներառում է ընտանեկան խնամքի, սոցիալական ծառայությունների և բժշկական խնամքի աջակցություն տանը:
Գերմանիայում աշխատանի մասին`