Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այսօրվանից երկրում արգելվում է հասարակական միջոցառումների՝ հարսանիքների, տարեդարձների, քելեխների և այլ զանգվածային միջոցառումների նպատակով տարածքի տրամդրումը/փոխանցումը:
Համապատասխան փոփոխությունը մտցվել է «Մեկուսացման և կարանտինի կանոնների հաստատման մասին» Վրաստանի կառավարության որոշման մեջ:
Հրամանը պարտավորեցնում է տարածքի սեփականատիրոջը ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները, որպեսզի թույլ չտա տարածքի օգտագործումը հրամանագրով արգելված նպատակներով: Ինչպես նաև, տարածքի սեփականատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել համապատասխան ծառայություններին խախտման մասին տեղեկություն ստանալուն պես:
Կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով:
Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ երկրում արգելված է ավելի քան 10 ֆիզիկական անձանց հավաքը՝ կապված հասարակության մեջ հաստատված հասարակական հավաքների՝ հարսանիքների, տարեդարձների, քելեխների և այլ միջոցառումների հետ: