Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ COVID19-ի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Թեստը բացասական է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրվում էին», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահը երեկ՝ ապրիլի 6-ին, ինքնամեկուսացել էր: Պատճառը ռիսկերից խուսափելն էր, քանի որ նա շփում էր ունեցել վարչապետ Ղարիբաշվիլիի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: