Ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 687 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 285 645 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 27 713 թեստավորում, որից 17 490-ը հակամարմինների թեստով, 10 223-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 327 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 547 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 840:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.48 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.98%, վերջին 7 օրվանը՝ 2.42%: