«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգման հարց որևէ հարթակում չի քննարկվում, սակայն եթե Աբխազիայի և Ցխինվալիի հարցում մեծ առաջընթաց նկատվի, ինչ-որ պահից հարցի բարձրացումը հնարավոր է»:
Այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին հարցը:
«Այս տարեսկզբին Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար զգալի չափով պարզեցրել է մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը: Մենք չենք կարող նրան պարտադրել էլ ավելի պարզեցնել, կամ ընդհանրապես չեղարկել մուտքի արտոնագրի ռեժիմը: Այդ որոշումն իրենք պետք է կայացնեն»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել է Զուրաբ Աբաշիձեն:
Հիշեցնենք՝ «RIA Novosti» գործակալության հետ հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գիորգի Կարասինը նշել է, որ Վրաստանը դեռ պատրաստ չէ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:
Ռուս-վարցական հարաբերությունները խզվել են 2008թ. տեղի ունեցած օգոստոսյան պատերազմից հետո։