Ապրիլի 6-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 12 846 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի դեմ պատվաստվել է 1214 մարդ:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:
Մանրամասն տեսանյութում՝
Ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 897 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 284 958 է:
Covid-19-ի շուրջ 900 դեպք մեկ օրում. Վրաստանը համաճարակի 3-րդ ալիքի բռնկման եզրին