Վրաստանի կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ, դպրոցներում վարակի ներքին տարածման դեպքեր չեն գրանցվել: Նախորդ շաբաթ անցկացված պարտադիր թեստավորման ընթացքում երկրի մասշտաբով, վարակ է հաստատվել ուսուցիչների և դպրոցի աշխատակազմի 0,1 տոկոսի, աշակերտների՝ 0,03 տոկոսի մոտ:
Այս փուլում երկրի մասշտաբով լրիվ հեռավար ուսուցման ռեժիմի են անցել 37 դպրոց և 117 առանձին դասարաններ: Հատկանշական է, որ երկու օր առաջ հեռավար ռեժիմով ուսուցման ռեժիմում էր գտնվում 52 դպրոց, սակայն դրանցից 15-ը այսօրվանից ուսուցումը կվերականգնի դասարաններում:
Նախարարության տեղեկատվությամբ, հիգիենայի նորմերը խիստ պահպանման նպատակով ավելի կխստացվի վերահսկողությունը և վարակի հայտնաբերման դեպքում դպրոցների վրա կսահմանվեն տեղային սահմանափակումներ: