Ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 284 061 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ 9 211 թեստավորում, որից 4 121-ը հակամարմինների թեստով, 5 090-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 425 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 275 024 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 3 822:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2,48 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.85%, վերջին 7 օրվանը՝ 2,10%: