Եվրախորհրդարանի հատուկ հանձնակատար Կրիստիան Դանիելսոնի (նա հանդես է գալիս որպես միջնորդ Վրաստանի իշխանություն-ընդդիմություն բանակցություններում) հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարություն են արել:
Նշվում է, որ կոմպրոմիսից հրաժարվելուց հետո Վրաստանի առաջնորդները չպետք է ակնկալեն Եվրամիության հետ նախկին հարաբերությունները:
Եվրամիությունը ծրագրում է դադարեցնել Վրաստանին ֆինանսական աջակցությունը:
«Խորապես հիասթափված ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներից, որոնք չկարողացան համաձայնության գալ` չնայած մեր բոլոր ջանքերին: Սրանում մեղավոր են ինչպես իշխող, այնպես էլ հիմնական ընդդիմադիր թիմերի առաջնորդներն, իսկ հիմնական պատասխանատվությունն իշխող թիմի վրա է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Դանիելսոնը Թբիլիսիում էր մարտի 28-31-ը` Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն աջակցելու առաքելությամբ, որն ավարտվեց անարդյունք` ընդդիմադիր ու իշխող ուժերի հետ մի քանի հանդիպումից հետո:
Կարդացեք նաև`
Եվրախորհրդարանը հնարավոր է դադարեցնի Վրաստանին ֆինանսական օգնության տրամադրումը