Վրաստանում տրանսպորտային միջոցների հին պետհամարանիշերը իրավական ուժը կկորցնեն 2021 թվականի ապրիլի 1-ից, սակայն քաղաքացիները նշված ամսաթվից հետո նույնպես կկարողանան փոխարինել տրանսպորտային միջոցների հին համարանիշերը:
Ավտոմեքենայի սեփականատերն ապրիլի 1-ից հետո իրավունք կունենա առանց տրանսպորտային միջոցի՝ գործակալության տարածքային միավորումներ տանելու և հետազոտության, փոխել հին տեսակի պետհամարանիշերը:
Ինչպես նաև, գործակալության տեղեկատվությամբ, տրանսպորտային միջոցների սեփականատերերն իրավունք ունեն բջջային (SAGENCY) հավելվածի միջոցով հեռավար կերպով պահանջել հին համարանիշների փոխարինումը նորով, այն դեպքում, եթե սեփականատիրոջ անունով գրանցված ավտոմեքենան չի վաճառվել, կամ ավտոմեքենայի տվյալները չեն փոխվել:
Գործակալության տեղեկատվությամբ, ապրիլի 1-ից հին համարանիշերով ավտոմեքենաների տեղաշարժը կհամարվի վարչական իրավախախտում և սեփականատերը վարչական կարգով կտուգանվի: