Թբիլիսիում սննդում օգտագործելու համար անպիտան մոտ մեկ տոննա միս է առգրավվել` Վրաստանի գյուղատնտեսության նախարարության արտադրության ազգային գործակալության կողմից:
Ըստ գերատեսչության մամուլի ծառայության` 507 կգ ժամկետանց միս է հայտնաբերվել, ինչպես նաև 490 կգ անհայտ ծագման միս. մթերքը չի ունեցել անասնաբուժական վերահսկողության փաստաթուղթ:
Գործակալությունը հրապարակել է ընկերությունների անունները, որոնցում հայտնաբերվել են խախտումները.
«Իստամբուլ», «Սանդրո», «Ջի Էմ Էն մսամթերք», «Ի/Պ»։
Բիզնես օպերատորները տուգանվել են, միսը ենթակա է ոչնչացման:
Լուսանկարը` գործակալության ֆեյսբուքյան էջից