Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի 3-րդ բռնկման փուլում` հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նա կոչ է արել բնակչությանը` խստորեն հետևել մասնագետների խորհրդատվություններին, «չարհամարհել այս փուլում գործածվող գործիքները»:
Նախարարն ասել է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ են ձեռնարկում: Նախկին միջոցներին գումարվել է մասսայական պատվաստումը: Վարակաբաններից ոմանք կարծում են, որ բռնկման երրորդ ալիքը ամռան ամիսներին է վրա հասնելու, չի լինելու այնքան մասշտաբային, որքան եղավ նախորդ աշնանը: