Օդերևութաբանների կանխատեսումներով` մարտի 26-27-ը Վրաստանում ցուրտ եղանակը կպահպանվի:
Կարճատև տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը`+5, +10, բարձր լեռնային շրջաններում ձյուն կտեղա, հնարավոր է մրրիկ ու մառախուղ: Մարտի 27-ին որոշ շրջաններում ուժեղ քամի է լինելու, 28-ին անձրև սպասվում է մի քանի շրջաններում միայն , ջերմաստիճանը կբարձրանա մինչև +13:
Մարտի 30-31-ին համեմատաբար ամպամած եղանակ է, տեղ-տեղ` տեղումներ: