Վրաստանում պատվաստվելու ցանկություն ունեցողները նախընտրում են Pfizer-ը` վկայում է Առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրությունը:
Բրիտանա-շվեդական AstraZeneca -ով պատվաստել Վրաստանը սկսել է մարտի 15-ից` բուժաշխատողներից, այժմ պատվաստվում են նաև 65 տարեկանից բարձր անձինք` ըստ ցանկության: Մարտի 25-ից քաղաքացիները հնարավորություն ունեն` ընտրել երկու պատվաստանյութից: Մեկ օրվա ընթացքում Pfizer –ով պատվաստվելու համար 6000-ից ավելի մարդ է գրանցվել: Համեմատության համար կարելի է նշել, որ մարտի կեսերից մինչ օրս մոտ 5000 մարդ էր գրանցվել:
Չնայած պատվաստման ծրագրի ընդլայնման` երկրում պատվաստվելու ակտիվությունը ցածր են գնահատում ոլորտի մասնագետները: Ըստ նրանց` որպեսզի պատվաստումն արդյունք տա, 2021-ին հարկավոր է պատվաստել երկրի բնակչության նվազագույնը 65 տոկոսին, այլ կերպ ասած` օրական 3000 քաղաքացի պետք է պատվաստվի:
Ըստ վերջին տվյալների` AstraZeneca-ով պատվաստվել է ավելի քան 4000 բուժաշխատող, Pfizer-ով կսկսեն պատվաստել մարտի 30-ից: Շարունակվում է բուժաշխատողների ու 65-ն անց քաղաքացիների գրանցումը` նախարարության հատուկ հարթակում:
Պատվաստման համար գրանցվելու հատուկ ուղեցույցը` հայերենով
Կարդացեք նաև`
Ֆիլլեր կիրառող անձանց մոտ պատվաստումից հետո հնարավոր են բարդացումներ. վարակաբան