«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ ընտրություններից օրեր անց իշխող թիմը սկսել է խոսել կառավարման նոր մոդելի մասին: Լրատվականի փոխանցմամբ՝ «Վրացական երազանքում» քննարկումներ են ընթանում` նախագահի ընտրության կարգի փոփոխության մասին, սակայն թեմայի վերաբերյալ միասնական կարծիք դեռևս չկա:
Իշխանության մի մասը գտնում է, որ երկրի առաջին դեմքի ընտրությունը Խորհրդարանի իրավասությունն է:
Երկրի ղեկավարի լիազորություններին վերաբերող քննարկումներին այսօր անդրադարձել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին: Վերջինս խորհուրդ է տվել Կառավարությանը` կատարել նախընտրական խոստումները:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» վստահ է, որ «Վրացական երազանքը» պատրաստվում է չեղյալ հայտարարել 2018 թվականի նախագահական ընտրությունները: Մարգվելաշվիլիի լիազորությունների վաղաժամ դադարեցումը չեն բացառում նաև «Հանրապետական» կուսակցությունում:
Փաստացի գլխավոր ընդդիմությանը՝ «Միացյալ ազգային շարժմանը» սատարող հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցմանը դեմ են նաև սահամանադրագետները: