Նինոծմինդայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում խմբակավարի թափուր տեղ կա:
Ինժեներական լաբորատորիայի նպատակը դպրոցահասակ երեխաների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման և ինժեներական կրթության խթանումն ու արտադասարանային զբաղվածության ապահովումն է։
Խմբակավարի հիմնական պարտականություններն են` խմբակներում կրթական գործընթացի կազմակերպումն ու երեխաների հետ շարունակական աշխատանքը: Լաբորատորիան ներառում է Աղուէս և Կրիա ուսումնական ծրագրեր, եռաչափ տպիչ (3D Printer), շաղափային հաստոց B(CNC machine), ռոբոտաշինության ուսումնական և ավտոմատացման հավաքածուներ:
Խմբակավարը անցնելու է համապատասխան վերապատրաստում:
- Կազմակերպական հմտություններ,
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն,
- Պատրաստակամություն և հետաքրքրվածություն՝ շարունակաբար սովորելու, նորը բացահայտելու և կատարելագործվելու,
- Առաջնորդության և ղեկավարման հմտություններ,
- Թիմային ոգի և անձնակազմի կառավարման հմտություններ,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը կրթության և ՏՏ ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Աշխատանքային պարտականություններ՝
- Կազմակերպել ինժեներական լաբորատորիայի դասընթացները,
- Մեթոդոլոգիային համապատասխան տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
- Անհատական աշխատանք կատարել ինժեներական լաբորատորիայի սաների հետ,
- Ամսական հաշվետվություններ ներկայացնել լաբորատորիայի աշխատանքների վերաբերյալ:
Բոլոր հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV/ Ռեզյումե) ուղարկել info@jah.am հասցեին: Հարցերի կամ հավելյալ տեղեկության համար կարող եք գրել էլ.հասցեին կամ ֆեյսբուքյան էջին:
Դիմելու վերջնաժամկետը մարտի 28-ն է։
Նինոծմինդայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրն իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (բարերար Արմեն Ղարսլյան) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ: