Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ «Ֆայզերի» պատվաստանյութը, որն արդեն Վրաստանում է, կբաշխվի երկրի 3 խոշոր քաղաքներում, և 6 կլինիկաներում հասանելի կլինի նշված պատվաստանյութով պատվաստումը:
Այս մասին Տիկարաձեն հայտարարել է կառավարության աշխատակազմում անցկացրած ճեպազրույցի ընթացքում:
Նախարարի խոսքով՝ շուրջ 30 հազար չափաբաժին պատվաստանյութը հատկացված է 14 հազար մարդու համար՝ 2-ական չափաբաժնով: «Ֆայզերով» պատվաստումը կսկսվի մարտի 30-ից:
Պատվաստանյութը հասանելի կլինի՝
- Թբիլիսիում — Բոկերիայի կլինիկա, Հանրապետական հիվանդանոց, Ամտելի կլինիկա և Կովկասի բժշկական կենտրոն,
- Բաթումիում — Հանրապետական հիվանդանոց,
- Քութաիսիում — Ցխակաիայի անվան «Էվեքս» կլինիկա:
Հիշեցնենք՝ այսօրվանից Վրաստանում կորոնավիրուսի դեմ բուժաշխատողների հետ միասին կկարողանան պատվաստվել նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները:
Ավելի մանրամասն.