Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին անդրադարձել է Կառավարության հնարավոր փոփոխությունների մասին մամուլում շրջանառվող լուրերին:Ծուլուկիանին հայտարարել է, որ Արդարադատության նախարարության ղեկավար կազմում փոփոխություններ չեն սպասվում:
Ծուլուկիանիի խոսքերով` խորհրդակցություններ են ընթանում, որոնցում ինքն անձամբ ներգրավված չէ:
«Խորհրդակցություններ են ընթանում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Սա իշխող կուսակցության քաղխորհուրդն է, որը, ինչպես գիտենք, մեծ հաղթանակ է տարել և օրենսդիր մարմին է ձևավոևեկու`վարչապետի ղեկավարությամբ: Ելնելով վերը նշվածից, ես ներգրավված չեմ այդ խորհրդակցություններին: Ինձ համար հայտնի է, որ ամենայն հավանականությամբ Արդարադատության նախարարության ղեկավար կազմում փոփոխություններ չեն սպասվում»,- հայտարարել է Ծուլուկիանին: