Լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, թե վրաց-ռուսական սահմանին մոտ ազգությամբ թուրք վարորդի կողմից հայ է սպանվել:
Ըստ սկզբնաղբյուր լրատվամիջոցի, որին էլ հղվել են տարբեր զլմ-ներ, բեռնատարների վարորդների միջև վիճաբանություն է առաջացել, միջադեպը գրանցվել է չեզոք գոտում:
.ՀՀ արտգործնախարարությունը հերքել է լուրը.
Արտգործնախարարության մամուլի խոսակ Աննա Նաղդալյանն, ի պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր հարցման, պատասխանել է` «Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ են հաստատել տեղի պատկան մարմինների հետ, վերջիններիս կողմից ազգային հողի վրա միջադեպի վերաբերյալ տեղեկությունը չի հաստատվել»:
Վրաստանում ՀՀ դեսպանությունն այս թեմայով տեղեկատվություն չի տարածել: