«Վերին Լարս» սահմանային անցակետի մոտ հազար բեռնատարի կուտակում կա, դրանց գրեթե կեսը հայկական մեքենաներն են:
Վրաց-ռուսական սահման տանող միակ ցամաքային ճանապարհը երկու օր է՝ փակ է մեծ մեքենաների համար: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են. Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի` Գուդաուրի-Կոբի հատվածում պահպանվում է ձնահոսքի վտանգը: Ամենայն հավանականությամբ` ևս 3 օր ճանապարհը սահմանափակումներով կգործի:
Թեթև մեքենաների համար ճանապարհը բաց է:
Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմաններն, այդ թվում նաև «Լարսը» դեռևս փակ է` բացառություն են բեռնատարների վարոդներն և հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիները: